Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ճանապարհաշինական աշխատանքների պատճառով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհի հատված կփակվի։
Հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես կփակվի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածը։ Սա արվում է երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։

