Չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում տեղի են ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր։ Մասնագետները կանխատեսում են մեծ թվով զոհեր։ Այս մասին հայտնում է bbc.com-ը։
ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտարարել է, որ հնարավոր են բազմաթիվ զոհեր և լայնածավալ վնասներ։ Աղետը, ամենայն հավանականությամբ, լայնամասշտաբ է։ Նախնական գնահատականներով՝ զոհերի թիվը կարող է հասնել 10 հազարից 100 հազար մարդու։
Իշխանությունները դեռևս չեն հայտնել զոհերի և տուժածների թվի մասին։ Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Կարակասում որոշ շենքեր փլուզվել են, փոխանցում է Reuters-ը։
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։
Նա նաև հայտնել է Կարակասի միջազգային օդանավակայանի փակման մասին։ Օդանավակայանը վնասվել է երկրաշարժի հետևանքով, հաղորդում է Reuters-ը։

