Հունիսի 25-ից 30-ը Հայաստանում սպասվում է անկայուն եղանակ։
Երևանում հունիսի 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում, ժամանակ առ ժամանակ կլինի կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում է հնարավոր՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 28-30-ին մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում։
Հանրապետության տարածքում հունիսի 25-ին կեսօրից հետո, 26-ի գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը առանձին շրջաններում, իսկ 27-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ի ցերեկը, 29-ին և 30-ին հանրապետության տարածքում տեղումներ չեն կանխատեսվում։
Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Տեղեկությունը տրամադրել է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

