Ինչպես կանխատեսվել էր, այսօր Հայաստանը գտնվել է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Շրջանների մեծ մասում անձրևներ են եղել, օդի ջերմաստիճանը նվազել է մոտ 6 աստիճանով։ Սակայն հունիսի 28-ից ցիկլոնը դուրս կգա տարածաշրջանից՝ տեղը զիջելով հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին։
Հունիսի 28-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։ Հուլիսի 2-ին Հայաստանի տաք գոտիներում՝ Սյունիքի հովիտներում, Արարատյան դաշտում և Երևանում, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի։

