Նախատեսվում է Կոնդի մասին օրենքի ընդունում․ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Կոնդ» թաղամաս

1 Min Read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Կոնդ» թաղամաս՝ ծանոթանալու առկա խնդիրներին և լուծումներին։ Նրան ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախարար Եղիազար Վարդանյանը։

Վարչապետը շրջայց է կատարել թաղամասում, ծանոթացել պայմաններին, պատմամշակութային կառույցների վիճակին և զրուցել բնակիչների հետ։

«Կոնդ» թաղամասի վերակառուցման հայեցակարգով նախատեսվում է պահպանել պատմամշակութային ժառանգությունը, բարելավել բնակչության կենսապայմանները, արդիականացնել ենթակառուցվածքները, ձևավորել տնտեսապես իրագործելի զարգացման մոդել, բարձրացնել ներդրումային գրավչությունը և խթանել զբոսաշրջությունը։

Թաղամասի ընդհանուր տարածքը 16.0 հա է, նախագծային միջամտության տարածքը՝ 10.0 հա։ Այնտեղ կան 4 հանրապետական և 8 նորահայտ տեղական նշանակության հուշարձաններ։ Զարգացման համար առաջարկվում է պետություն–մասնավոր ներդրող–համայնք համագործակցության մոդելը։ Ուսումնասիրվել է Աթենքի «Պլակա» թաղամասի փորձը։

Վարչապետը բնակիչներին ներկայացրել է հայեցակարգի մանրամասները և տեղեկացրել, որ նախատեսվում է Կոնդի մասին օրենքի ընդունում։ Նա նշել է, որ ծրագիրը կօգնի բարելավել բնակիչների կյանքը և կիրականացվի փուլ առ փուլ։

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Երևանի քաղաքապետարանի հարակից տարածք, որտեղ տեղադրվել է «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը։ Հուշարձանը տեղափոխվել է Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածից։

Share This Article