Ռուսական հակաօդային պաշտպանության ուժերն օրվա ընթացքում ոչնչացրել են 19 ուկրաինական անօդաչու թռչող սարք, որոնք թիրախավորել էին Մոսկվան։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Քաղաքապետի խոսքով՝ վերջին հարձակումը հետ է մղվել երեկոյան։ Պաշտպանության նախարարության ՀՕՊ համակարգերը խոցել են ևս երեք անօդաչու սարք, որոնք փորձում էին մոտենալ քաղաքին։
Բեկորների ընկնելուց հետո դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։ Մասնագետները զննում են տարածքը և վերացնում հնարավոր հետևանքները։
Նախնական տվյալներով՝ տուժածներ և ավերածություններ չկան։
ՀՕՊ ուժերը շարունակում են վերահսկել օդային տարածքը և հետ մղել Մոսկվայի շրջանի վրա հարձակման փորձերը, փոխանցում է «Московский комсомолец»-ը։

