ԱԱ-2026. Արգենտինայի հաղթանակն ու Մեսիի հերթական գոլը, Ալժիր – Ավստրիա՝ 3:3. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ավարտվեց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլը՝ J խմբի հանդիպումներով։

Գործող չեմպիոն Արգենտինան երրորդ տուրում մրցեց Հորդանանի հետ և հաղթեց 3:1 հաշվով։ Արգենտինացիների երրորդ գոլը խփեց Լիոնել Մեսին, ով փոխարինման էր մտել 60-րդ րոպեին։ Նա այժմ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է։ «Ինտեր Մայամիի» հարձակվողը ԱԱ-2026-ում գոլերի թիվը հասցրեց 6-ի՝ միանձնյա գլխավորելով ռմբարկուների ցուցակը։ 39-ամյա Մեսին Մունդիալներում խփեց իր 19-րդ գոլը։

Խմբի մյուս խաղում Ավստրիան 3:3 հաշվով ոչ-ոքի խաղաց Ալժիրի հետ և երկրորդ տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։

Արգենտինան խմբային փուլն ավարտեց 9 միավորով։ Ավստրիան ու Ալժիրը հավաքեցին 4-ական միավոր, իսկ Հորդանանը՝ զրո միավոր։

ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչ դուրս կգան խմբերում առաջին և երկրորդ տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղ զբաղեցրած լավագույն արդյունքով 8 թիմեր։

ԱԱ-2026, երրորդ տուր, J խումբ.

Հորդանան – Արգենտինա՝ 1:3: Գոլեր՝ Մուսա Տամարի, 55 – Ջովանի Լո Չելսո, 19, Լաուտարո Մարտինես, 31 (11մ), Լիոնել Մեսի, 80։

Ալժիր – Ավստրիա՝ 3:3: Գոլեր՝ Ռաֆիկ Բելղալի, 45, Ռիհադ Մահրեզ, 60, 90+3 – Մարկո Արնաուտովիչ, 28, Մասել Զաբիտցեր, 55, Սաշա Կալաջիչ, 90+6։

Share This Article