Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան

1 Min Read

Սևանա լճի մակարդակը բարձրացել է։ Երեկվա համեմատ աճը կազմել է 1 սմ՝ հասնելով 1900.75 մ-ի։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատ մակարդակը բարձր է 5 սմ-ով։

Այս մասին տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը՝ իր ֆեյսբուքյան էջում։

Հունիսի 1-ից ի վեր լճի մակարդակի ընդհանուր բարձրացումը 17 սմ է։ Ազիզյանը նշել է, որ այս ցուցանիշով 2024 թվականը հավասարվել է 1993 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքին։

Առկա են բոլոր բարենպաստ հիդրոօդերևութաբանական նախադրյալները՝ առաջիկա օրերին 1993 թվականի ցուցանիշը գերազանցելու համար։

Share This Article