Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիայի դասընթացներն ավարտվել են․ մասնակցում էր Աննա Հակոբյանը

1 Min Read

Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ամենամյա ակադեմիայի երրորդ օրը նվիրվել է արհեստական բանականության զարգացման տեմպերին և դրա հանրային վստահության վրա ունեցած ազդեցությանը։ Նյու Յորքում անցկացվող այս միջոցառմանը մասնակցում էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է հիմնադրամը։

Ոլորտի առաջատար փորձագետներ, Columbia Business School-ի պրոֆեսոր, դոկտոր Սանդրա Մատցը և «Mostly Human Media»-ի գործադիր տնօրեն, CNN-ի տեխնոլոգիական նախկին թղթակից Լորի Սեգալը մասնակիցներին ներկայացրել են թվային կանխատեսումներ այն մասին, թե ինչպես է արհեստական բանականությունն օգտագործվում հանրային վարքագիծը պրոֆիլավորելու և ուղղորդելու համար։

Ակադեմիայի եռօրյա դասընթացներն ամփոփվել են ձեռքբերումների նշմամբ և մասնակիցներին հավաստագրերի հանձնման արարողությամբ։

Share This Article