Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

1 Min Read

Երևանում հուլիսի 3-ի ուշ երեկոյան, իսկ 4-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում կլինի՝ հասնելով 17-20 մ/վ արագության։ Հուլիսի 4-ի երեկոյան և 5-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Հանրապետության տարածքում հուլիսի 3-ի կեսօրից հետո, իսկ 4-8-ին՝ գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-7-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, իսկ հուլիսի 4-6-ին՝ ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

Share This Article