Բայդենի որդին կատակով Թրամփին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի

1 Min Read

Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, հուլիսի 2-ին X սոցիալական ցանցի իր էջում կատակով առաջադրել է Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակի։

«Ես պաշտոնապես Դոնալդ Ջ. Թրամփին առաջադրում եմ Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Պատմության մեջ ոչ մի նախագահ նույն պատերազմն այսքան անգամ չի ավարտել (խոսքն Իրանի պատերազմի մասին է)», — գրել է նա։

Հանթեր Բայդենը հղում է կատարել CNN-ի հաշվարկներին։ Դրանց համաձայն՝ Թրամփը տարբեր ձևակերպումներով առնվազն 38 անգամ հայտարարել է Մերձավոր Արևելքում պատերազմի ավարտի մասին։

Նախկին նախագահի որդին հավելել է, որ Թրամփը «դեռ չի ավարտել այս պատերազմն ավարտելը»։

Share This Article