Հուլիսի 3-ին՝ ժամը 17:07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել պայթյունի մասին։ Դեպքը տեղի է ունեցել Վանաձորի Բաղրամյան պողոտայում գտնվող գազալցակայաններից մեկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի պահեստային մասում։ Կա մեկ տուժած։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ։

