Կապան-Երևան ճանապարհին բեռնատարն ու չորս ավտոմեքենա ամբողջությամբ այրվել են

1 Min Read

Հուլիսի 4-ին՝ ժամը 15։43-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վերին Խոտանան տանող ավտոճանապարհին բեռնատար է այրվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային օպերատիվ խումբը, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ջոկատից երեք և Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին այրվում է «Scania» մակնիշի կցորդով ավտոքարշակ՝ բեռնված 8 մարդատար ավտոմեքենայով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։44-ին և մարվել՝ 18։06-ին։ Այրվել են բեռնատարը, ինչպես նաև բեռնված ութ ավտոմեքենայից չորսը՝ ամբողջությամբ, իսկ երկուսը՝ մասամբ։

Share This Article