Google Maps Android հավելվածի (տարբերակ 26.27.00.941319029) նոր թարմացման մեջ հայտնաբերվել են նկարագրություններ, որոնք մատնանշում են նոր ֆունկցիա։ Այն թույլ կտա պատվերներ կատարել ռեստորաններից անմիջապես քարտեզի միջոցով՝ առանց երրորդ կողմի ծառայություններ օգտագործելու անհրաժեշտության։
Հայտնաբերված տեղեկությունների համաձայն՝ համակարգը կաշխատի Gemini-ի հետ և կկարողանա ավտոմատ կատարել պատվերը օգտատիրոջ անունից։ Ենթադրվում է, որ ֆունկցիան կակտիվանա «ճանապարհին» սցենարի դեպքում, երբ օգտատերը նախապես ընտրում է հաստատությունն ու հաստատում պատվերը, որպեսզի ուտելիքը պատրաստ լինի ժամանման պահին։
Ներկա փուլում ֆունկցիան ակտիվ չէ հավելվածի ինտերֆեյսում։ Սակայն մանրամասն տողերի առկայությունը ցույց է տալիս զարգացման ակտիվ փուլը։ Սովորաբար, նման տարրերն օգտագործվում են էկրանի հուշումներում և ֆունկցիայի առաջին գործարկման ժամանակ։
Մնում է բաց այն հարցը, թե ինչպես կիրականացվի պատվերների տրամադրման տրամաբանությունը։ Արդյոք մշակումը կլինի Gemini-ի ամպային հնարավորությունների միջոցով, թե կպահանջի տեղական աջակցություն ընդլայնված AI հնարավորություններով սարքերում։
Դեռևս պարզ չէ՝ արդյոք ֆունկցիան կինտեգրվի կոնկրետ առաքման ծառայությունների հետ, թե կդառնա ունիվերսալ ինտերֆեյս։ Վերջինս ի վիճակի կլինի փոխազդել ռեստորանային պատվերների տարբեր հարթակների հետ։
Մինչդեռ մշակումը գտնվում է վաղ փուլում, և գործարկման ժամկետները չեն բացահայցվում։ Սակայն կոդում նման տողերի հայտնվելը ցույց է տալիս, որ Google Maps-ը աստիճանաբար նավիգացիոն ծառայությունից վերածվում է լիարժեք հարթակի՝ գործակալային AI տարրերով։

