Չինաստանի կենտրոնական Հուբեյ նահանգում ամպրոպների և փոթորկային քամիների հետևանքով ութ մարդ է զոհվել, ևս մեկը համարվում է անհետ կորած։ Այս մասին, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել է Xinhua գործակալությունը։
Հունիսի 6-ին նահանգի մի քանի քաղաքներում արձանագրվել են անբարենպաստ եղանակային երևույթներ, որոնցից առանձին շրջաններում նկատվել են ուժեղ մրրիկներ։
Արտակարգ իրավիճակների տարածաշրջանային վարչությունն իրականացնում է որոնողափրկարարական գործողություններ։

