Գագիկ Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված 3 առյուծներից մեկը չի արթնացել

1 Min Read

«Ազատության» աղբյուրը հայտնում է, որ երեկ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը քնեցված և Կենդանաբանական այգի տեղափոխված երեք առյուծներից մեկը չի արթնացել և անկել է։ Տեղեկությունը դեռ պաշտոնապես հաստատված չէ։

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 190 խրտվիլակ, ինչպես նաև երեք առյուծ և մեկ վագր։ Դրանք ճանաչվել են իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։

Քննչական կոմիտեն եզրակացրել էր, որ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 միլիոն ՀՀ դրամի վնաս։

Այսօրվա միջադեպի վերաբերյալ իրավապահները լուռ են, պաշտոնական պարզաբանում դեռևս չի ներկայացվել։

Share This Article