Երևանի կենդանաբանական այգին հաստատել է էգ առյուծի մահը

1 Min Read

Երևանի կենդանաբանական այգին ցավով հաստատել է, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, ցավոք, քնեցումից չի արթնացել։ Այդ մասին հայտնում են այգու ներկայացուցիչները՝ նշելով, որ մահվան պատճառը կենդանու մեծ տարիքն ու ուղեկցող հիվանդություններն են։ Այս փաստն արդեն արձանագրված է հերձման ակտով։

Հերձման արդյունքում պարզվել է, որ կենդանու օրգան-համակարգերը լրջորեն ախտահարված են եղել։ Մասնավորապես, վնասված են եղել փայծախը, լյարդը, թոքերը և սիրտը։ Լեղապարկում հայտնաբերվել են խոլեցիստիտային փոփոխություններ, ինչպես նաև առկա է եղել ճարպակալում։ Բացի այդ, որովայնի խոռոչում առկա է եղել ազատ հեղուկ, ինչը ևս տարիքային փոփոխությունների հետևանք է։

Share This Article