Չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության բազմաթիվ իրազեկումներին, խարդախները շարունակում են ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ ներկայանալ՝ «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով։ Նրանք քաղաքացիներին համոզում են հեռախոսներում հատուկ ծրագրեր ներբեռնել։
Ցավոք, այս մեթոդի հետևանքով նոր տուժած քաղաքացիներ են արձանագրվում։
Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին։ Սա թույլ է տալիս մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։
Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝ հիշե՛ք, որ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր։
ՆԳՆ Կիբեռոստիկանություն

