Իրաքում Խամենեիի հրաժեշտի արարողություններին 10 մլն մարդ է մասնակցել

1 Min Read

Ավելի քան 10 միլիոն ուխտավոր է մասնակցել Իրանի մահացած գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հետ հրաժեշտի արարողություններին, որոնք նախորդ օրը տեղի են ունեցել Իրաքում։ Այս տվյալները ներկայացրել է սգո միջոցառումների կազմակերպման բարձրագույն կոմիտեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Նախնական վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ իրաքյան Նաջաֆ և Քերբելա քաղաքներում սգո երթերի և կրոնական ծեսերի ժամանակ մասնակցել է ավելի քան 10 միլիոն սգացող», – ասվում է կոմիտեի հատուկ հայտարարության մեջ, որը մեջբերել է INA գործակալությունը։

Բարձրագույն կոմիտեն խորին երախտագիտություն է հայտնել բոլոր պաշտոնական հաստատություններին, սրբավայրերին, անվտանգության ուժերին, զինված ուժերին, այդ թվում՝ շիա աշխարհազորայիններին («Ալ-Հաշդ աշ-Շաաբի»), հազարավոր կամավորներին և Իրաքի ողջ ժողովրդին՝ Իրաքի տարածքում սգո միջոցառումների հաջող անցկացմանն աջակցելու և օգնություն ցուցաբերելու համար։

Share This Article