Գյումրու «Սև բերդ» ամրոցի տարածքում ողբերգական դեպք է տեղի ունեցել: 12-ամյա տղան հեծանիվ վարելիս մահացել է:
Պատանին հեծանվով իջնում էր դեպի ամրոց տանող ճանապարհով: Նա չի կարողացել կառավարել հեծանիվը: Տղան բախվել է պատին և ստացել ծանր վնասվածքներ:
Պատանին Ախուրյան գյուղից էր և զբաղվում էր ըմբշամարտով:
Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ երեխային հիվանդանոց են տեղափոխել ժամը 11:10-ին: Նա ունեցել է գլխուղեղի բաց վնասվածք և պոլիտրավմա:
Բժիշկների խոսքով՝ պատանին գտնվել է ագոնալ վիճակում: Վնասվածքները եղել են կյանքի հետ անհամատեղելի: Ցավոք, նրան փրկել չի հաջողվել:

