Գագիկ Ծառուկյանի մոր՝ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին բարելավվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Տոնոյանի խոսքով՝ համացանցում տարածված կադրերը վատ են ազդել մարդկանց վրա։ Նույնիսկ անծանոթ մարդիկ են ընկճվել դրանք տեսնելիս։ 93-ամյա տիկին Ծառուկյանը նույնպես չէր կարող անմասն մնալ և չզգալ ինքնազգացողության վատթարացում։
Խոսնակը նշել է, որ ցավոք, հատվել են կարմիր գծեր։ Նա ընդգծել է, որ տեղի ունեցածը որևէ բանական մարդու մտքով չի անցնում։
Ավելի վաղ «Հրապարակ»-ը գրել էր, որ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։

