Երևանում փտած ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. վերջինս տեղում մահացել է

1 Min Read

Երեկ՝ հուլիսի 11-ին, Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Ժամը 21։50-ի սահմաններում ահազանգ է ստացվել։ Աշտարակի խճուղում՝ «Արմենիա» հեռուստաընկերության մոտ, ծառը պոկվել է արմատից։

Հաստաբուն ծառն ընկել է ավտոմեքենայի և մոպեդի վրա։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, պարեկներ և համայնքային ոստիկաններ։ Նրանք պարզել են դեպքի մանրամասները։

Ուժեղ քամու հետևանքով փտած ծառը պոկվել և ընկել է ճանապարհին գտնվող տրանսպորտային միջոցների վրա։ Այդ պահին ընթացել են «Honda» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։

Մոպեդավարը վթարի հետևանքով տեղում մահացել է։ Մեր տեղեկություններով՝ նա օտարերկրացի էր։

Share This Article