Մոսկվայից Երևան ավտոբուսային նոր երթուղի է գործարկվել

0 Min Read

Մոսկվայի «Կրասնոգվարդեյսկի» միջազգային ավտոկայանից դեպի Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել։ Այս մասին տեղեկացրել է Մոսկվայի փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը։

«Կրասնոգվարդեյսկի» կայանը քաղաքի կարևոր տրանսպորտային հանգույցներից է։ Այստեղից ուղևորները կարող են մեկնել տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանի մայրաքաղաք։

Ավտոբուսները դեպի Երևան կմեկնեն շաբաթը մեկ անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Մոսկվայի մետրո» հավելվածի միջոցով՝ «Միջքաղաքային ավտոբուսներ» բաժնից։

Share This Article