Ստամբուլի քրեական դատարանը որոշել է միջազգային հետախուզում հայտարարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ: Դատարանը նրա և 34 այլ բարձրաստիճան պաշտոնյաների համար Ինտերպոլի կարմիր ծանուցում (հետախուզում) է պահանջել:
Այս քայլը կապված է «Սումուդ» մարդասիրական նավատորմի գործի հետ: Իսրայելցի պաշտոնյաները մեղադրվում են մի շարք ծանր հանցագործությունների մեջ, այդ թվում՝ ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների, դաժան վերաբերմունքի և կողոպուտի: Ստամբուլի դատախազությունը պահանջում է նրանց դատապարտել ցմահ ազատազրկման:

