Վլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել 7-րդ հարկից ընկնելուց հետո

1 Min Read

Վլադիվոստոկում հղի կինը պատահաբար ընկել է յոթերորդ հարկի պատուհանից։ Նա հրաշքով ողջ է մնացել և ստացել է միայն կապտուկներ։ Այս մասին հայտնում է yerkir.am-ը։

Տեղի ունեցածի մասին մանրամասներ են հայտնել նաև ՌԻԱ Նովոստի-ին՝ տարածաշրջանի առողջապահության նախարարությունից։ 28-ամյա կինը հղիության 30-րդ շաբաթում է։ Բժիշկների խոսքով՝ նա և դեռ չծնված երեխան իրենց լավ են զգում։ Ուլտրաձայնային հետազոտությունը ցույց է տվել, որ պտղի վիճակը բավարար է։

Դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամը 02:30-ին։ Կինը չի կարողացել քնել և որոշել է մաքրել պատուհանը։ Նա կանգնել է պատուհանագոգին, սակայն սայթաքել է։ Կինը վայր է ընկել մեջքով ներքև։ Նրա աղաղակը լսել է հարևանուհին և անմիջապես շտապօգնություն կանչել։

Share This Article