Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չոե Սոն Հուիի հետ։ Այս մասին հայտնում է News.am-ը։ Հանդիպման մասին տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ վկայակոչելով «Интерфакс»-ը։
Զրույցի սկզբում Պուտինը բարձր է գնահատել երկու երկրների հարաբերությունները։ Նա շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի ղեկավարությանն ու ժողովրդին ցուցաբերած օգնության համար։ Նախագահը նշել է, որ ռուս զինվորականներին աջակցած կորեացի զինծառայողների սխրանքը չի մոռացվի։ Նրանք արժանացել են պետական պարգևների։
Պուտինը ջերմ բարեմաղթանքներ է փոխանցել ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընին։ Իր հերթին, Չոե Սոն Հուին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար։ Նա նշել է, որ Կիմ Չեն Ընը հաստատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու իրենց ռազմավարական ուղղությունը։

