Թուրքիան զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը աշխարհի ամենահամեղ խոհանոցների վարկանիշում

1 Min Read

«TasteAtlas» միջազգային հարթակը հրապարակել է աշխարհի ամենահամեղ խոհանոց ունեցող երկրների ցանկը։ Այս մասին հայտնում է 168.am-ը։ Հետազոտությունը ներառում է 100 պետություն։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում են Իտալիան, Հունաստանը և Պերուն։ Թուրքիան զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Ցանկում տեղ են գտել նաև հարևան ու տարածաշրջանային այլ երկրներ։ Վրաստանը 21-րդն է, Ռուսաստանը՝ 28-րդը, Ադրբեջանը՝ 67-րդը, իսկ Հայաստանը՝ 87-րդը։

Թուրքական խոհանոցում փորձագետները հատկապես առանձնացրել են մի շարք ուտեստներ։ Դրանց թվում են Գազիանթեփի պիստակը, փիլիչ թոփքափը, դյոները և տապակած կաղամարը։ Հատուկ ուշադրության է արժանացել նաև թուրքական ավանդական նախաճաշը։

Share This Article