ԱՄՆ-ում անցկացված RAF 11 մրցաշարում հայ ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթանակ է տոնել։ Այս մասին հայտնում է Armtimes-ը։
Հայ մարզիկը մրցագորգ դուրս եկավ Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյի դեմ։ Հանդիպման ընթացքում Հարությունյանը զիջում էր 0-5 հաշվով, սակայն կարողացավ բեկել մրցավեճի ընթացքը։ Վերջնարդյունքում հայ ըմբիշը հաղթեց 6-5 հաշվով։

