Լիոնել Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին

1 Min Read

168.am — Լիոնել Մեսսին որոշել է այլևս չխաղալ Արգենտինայի հավաքականում։ Այս մասին հայտնել է լրագրող Էրնան Կաստիլյոն։

Ֆուտբոլիստն իր որոշման մասին թիմակիցներին ասել է Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից առաջ։ Նա հրաժեշտի խոսք է ասել հանդերձարանում։ Իսպանիայի հետ հանդիպումը դարձել է նրա վերջին խաղը ազգային թիմի կազմում։

Կաստիլյոն սոցցանցում գրել է, որ ելույթը շատ հուզիչ է անցել։

Մեսսին Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով մասնակցել է 207 հանդիպման։ Նա ընդհանուր առմամբ դարձել է 125 գոլի հեղինակ։

Share This Article