Ազատություն — Դատախազությունը դադարեցրել է Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը։ Խոսքը առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու մասին էր։ Ըստ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանի՝ որոշումը կայացվել է այն ապօրինի լինելու հիմքով։
Գագիկ Ծառուկյանին հունիսի 9-ին հետ էին ուղարկել «Զվարթնոց» օդանավակայանից։ Այնուհետև նրան հրավիրել էին քննչական մարմին։ Մեղադրանքն առաջադրվել էր առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության։ Այդ ժամանակ Ծառուկյանը պատգամավորի թեկնածու էր, ինչը հարուցել էր իրավապաշտպանների քննադատությունը։ Փաստաբանները նշում էին, որ գործը վաղեմության ժամկետ ունի՝ յոթ տարի։
Գագիկ Ծառուկյանը ներկայում կալանավորված է։ Նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Այսօր նրան ոստիկանների ուղեկցությամբ բերել են Քննչական կոմիտե՝ լրացուցիչ հարցաքնության։

