New York Post — ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում տեսնել ՖԻՖԱ-ի ղեկավար Ջանի Ինֆանտինոյին։ Նրանք մտերմացել են 2026 թվականի աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների ընթացքում, իսկ անցյալ դեկտեմբերին Ինֆանտինոն ԱՄՆ նախագահին է հանձնել հատուկ խաղաղության մրցանակը։
Թրամփի կարծիքով՝ Ինֆանտինոն մեծ հարգանք է վայելում աշխարհում և օժտված է մարդկանց միավորելու հազվագյուտ կարողությամբ։ ԱՄՆ նախագահը այս թեկնածությունը շատ հեռանկարային է համարում այլ հավակնորդների ֆոնին։
Թեև դեռ պարզ չէ, թե արդյոք ինքը՝ Ինֆանտինոն, ցանկություն ունի ստանձնելու այդ պաշտոնը, սակայն նրա նշանակումը բարդ գործընթաց է ենթադրում։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար դառնալու համար նա պետք է ստանա Անվտանգության խորհրդի 15 անդամների, այդ թվում՝ վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամների հավանությունը։ Դրանից հետո միայն թեկնածությունը պետք է հաստատվի Գլխավոր ասամբլեայի կողմից։

