News.am — Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, ինչի մասին տեղեկացնում են փրկարարները։ Ինչ վերաբերում է Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին, ապա այն նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. այս մասին տեղեկություն է ստացվել Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից, ինչպես նաև ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարսը՝ բաց

