Հունիսյան շոգը 1,5 միլիարդ դոլարի վնաս է հասցրել Բրիտանիայի տնտեսությանը

1 Min Read

News.am — Եվրոպան պատած ռեկորդային հունիսյան շոգը Մեծ Բրիտանիայի տնտեսությանը մոտ 1,5 միլիարդ դոլարի վնաս է հասցրել։ 2026 թվականի հունիսը դարձել է Եվրոպայում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգը, և էքստրեմալ ջերմաստիճանն Անգլիայում ու Ուելսում հանգեցրել է մոտ 2700 լրացուցիչ մահվան ելքերի։

Բարձր ջերմաստիճանը լրջորեն ազդել է նաև աշխատանքի արտադրողականության վրա, քանի որ հունիսի 22-ից սկսված շաբաթվա ընթացքում մարդիկ միջինում աշխատել են սովորականից մոտ 30 րոպե պակաս: Առավել նկատելի կրճատում է գրանցվել ֆիզիկական աշխատանքով զբաղվողների՝ շինարարների և գյուղատնտեսության ոլորտի աշխատողների շրջանում: Ընդ որում, հետազոտության մասնակիցների 3,6 տոկոսն այդ ժամանակահատվածում ընդհանրապես աշխատանքի չի դուրս եկել:

Ռեկորդային ամառային շոգի հետևանքները տնտեսությունը դեռ երկար կզգա: Էքստրեմալ ջերմաստիճանն արագացնում է հողից խոնավության գոլորշիացումը, և եվրոպական 12 երկրների հետազոտողները հանգել են եզրակացության, որ դա երաշտի հավանականությունը մեծացնում է 80 անգամ: Բերքատվության անկումը, գետերում ջրի մակարդակի նվազումը և շոգի բացասական ազդեցությունը էներգետիկայի վրա, այդ թվում՝ ատոմային, հետագայում կարող են հանգեցնել գնաճի արագացման:

Share This Article