Աննա Հակոբյանը սպառնալիքներ է ստանում, դատախազությունն ընթացք է տվել

1 Min Read

PanARMENIAN — Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում: Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

Նա հույս է հայտնել, որ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, քանի որ, իր խոսքով, երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա:

Հակոբյանը կանանց կոչ է արել չվախենալ ու չլռել բռնության դեպքերի մասին: «Այլևս չենք հանդուրժելու բռնությունը մեր ընտանիքներում», — ասել է նա:

ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն ընթացք է տվել Աննա Հակոբյանի ստացած սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը:

Share This Article