Ադրբեջանում Toplum TV-ի լրագրողներին տվել են մինչև 15 տարվա ազատազրկում

1 Min Read

Toplum TV-ն առավել հայտնի էր կոռուպցիոն հետաքննություններով, որոնք վերաբերում էին նախարարություններին, պաշտոնյաներին ու նրանց ընտանիքներին, ինչպես նաև լուսաբանում էր տնտեսության իրական վիճակը, գրաքննությունն ու սոցիալական հիմնախնդիրները:

2024-ի մարտին ոստիկանությունը խուզարկել ու կնքել էր նրանց գրասենյակը, ապա ձերբակալել գրեթե ամբողջ կազմին: Դրանից երկու տարի առաջ ընդունված «ԶԼՄ-ների մասին» օրենքը, որն արգելում է օտարերկրյա ֆինանսավորումը, հիմք դարձավ մեղադրանքների համար: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հետապնդումները որակել է որպես քննադատական ձայների լռեցում, իսկ «Լրագրողներ առանց սահմանների»-ը նրանց անվանել է պետական հետապնդման զոհեր:

2025-ի սկզբին Ադրբեջանը պահանջել է երկրից դուրս բերել ՄԱԿ-ի և Կարմիր խաչի գրասենյակները, ինչպես նաև BBC-ի ադրբեջանական ծառայությունը: Իլհամ Ալիևը չի բացառել երկրի դուրս գալը Եվրոպայի խորհրդից՝ հայտարարելով, որ «ադրբեջանական մեդիան նույնիսկ մեկ տոկոսով չի կարող ֆինանսավորվել արտասահմանից»:

Share This Article