Aysor — Նարեկ Կարապետյանի տանը իրականացված քննչական գործողություններն ավարտվել են։ Այս պահին նա գտնվում է իր տանը, իսկ իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն հեռացել են տարածքից։
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մոտ ժամանակներս հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։ Իրավապահները քննչական միջոցառումներն իրականացրել էին Ալիկ Ալեքսանյանի հետ կապված քրեական վարույթի շրջանակներում։

