Համաշխարհային պարտքը հասել է պատմական ռեկորդի՝ 365 տրիլիոն դոլարի

1 Min Read

Միջազգային ֆինանսների ինստիտուտի հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ տարվա առաջին կիսամյակում համաշխարհային պարտքի համախառն ծավալը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարի։

Ընդհանուր ցուցանիշն աճել է ավելի քան 10 տրիլիոն դոլարով։ Այս զգալի աճի հիմնական մասը բաժին է ընկել զարգացող երկրներին։

Տարեկան կտրվածքով դրանց համախառն պարտքն ավելացել է 6,5 տրիլիոն դոլարով՝ գերազանցելով 110 տրիլիոն դոլարի շեմը։

Պարտքային բեռի նման ռեկորդային աճը վկայում է գլոբալ տնտեսությունում խորացող ֆինանսական ճնշումների մասին, որոնք առաջին հերթին հարվածում են խոցելի տնտեսություններին։

Զարգացող երկրների պարտքի արագ ավելացումը մեծացնում է դեֆոլտների և ֆինանսական անկայունության ռիսկերը, ինչն հետագայում կարող է դանդաղեցնել համաշխարհային տնտեսական աճը։

Share This Article