Թուրքիան ևս երեք տարով երկարաձգել է Ռուսաստանի հետ գազի պայմանագիրը

0 Min Read

Ռուսական «Գազպրոմը» և թուրքական պետական BOTAŞ ընկերությունը երեք տարով երկարաձգել են Թուրքիա բնական գազի մատակարարման պայմանագիրը՝ պահպանելով մատակարարումների ներկայիս ծավալներն ու գործող պայմանները։

Այս համաձայնությամբ ռուսական գազի մատակարարումները Թուրքիա կշարունակվեն նախկին պայմաններով։ Կողմերը փոփոխություններ չեն նախատեսել մատակարարման ծավալներում։

Բացի այդ, կողմերը պայմանավորվել են քննարկել նաև ռուսական «Նովատեկ» ընկերության կողմից Թուրքիա հեղուկացված բնական գազի մատակարարման հարցը։

Share This Article