«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Սիրելի հայրենակիցներ, բանակում կատարվող սպանությունների / ինքնասպանությունների թիվը գնալով ավելանում է, զուգահեռաբար ավելանում են չբացահայտված / կոծցված գործերի քանակը։
Բոլոր մակարդակներում / ատյաններում տրված հավաստիացումները, խոստումները, «տղամարդու խոսքերը» գործերը բացահայտելու, մեղավորներին պատժելու, հետագա մարդկային զոհերը կանխելու՝ փաստացի զրո արժեք ունեն։

Բոլոր իրավասու մարմինները «մեղավոր և պատասխանատու են» համարում ոչ թե իրենք իրենց, այլ՝ հանրությանը․ այսինքն՝ մեզ։ Նման պայմաններում առաջարկում եմ հանդիպել և քննարկել «մեղավորներիս» հետագա քայլերը։15.02.2020, ժամը ՝ 13։00։ Վայրը՝ Բաղրամյան պող. 1։ Հետագա գործողությունները կորոշենք միասին՝ տեղում։
- ՆԱՏՕ-ում կարծում են, որ ՌԴ-ն մինչև տարեվերջ միջուկային զենք կուղարկի տիեզերք․ Կրեմլը հերքում է
- «Բեպիկոլոմբո» առաքելությունը դարձել է պատմության մեջ երկրորդը, որը մտել է Մերկուրիի ուղեծիր
- Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Սպիտակ տուն
- «Շողեր ջան, Լյովիկին կարգի հրավիրի, pls»․ Փաշինյանը դիմել է Լևոն Զուրաբյանի կնոջը
- Ռուսական «Sparta II» բեռնատար նավը հարձակման է ենթարկվել Բալթիկ ծովում

