«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Սիրելի հայրենակիցներ, բանակում կատարվող սպանությունների / ինքնասպանությունների թիվը գնալով ավելանում է, զուգահեռաբար ավելանում են չբացահայտված / կոծցված գործերի քանակը։
Բոլոր մակարդակներում / ատյաններում տրված հավաստիացումները, խոստումները, «տղամարդու խոսքերը» գործերը բացահայտելու, մեղավորներին պատժելու, հետագա մարդկային զոհերը կանխելու՝ փաստացի զրո արժեք ունեն։

Բոլոր իրավասու մարմինները «մեղավոր և պատասխանատու են» համարում ոչ թե իրենք իրենց, այլ՝ հանրությանը․ այսինքն՝ մեզ։ Նման պայմաններում առաջարկում եմ հանդիպել և քննարկել «մեղավորներիս» հետագա քայլերը։15.02.2020, ժամը ՝ 13։00։ Վայրը՝ Բաղրամյան պող. 1։ Հետագա գործողությունները կորոշենք միասին՝ տեղում։
- Ֆրանսիայում ավագ դպրոցականների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել
- Ինչու է իմաստության ատամը ծկթում դժվարությամբ և երբ է պետք հեռացնել այն
- Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքական վերադառնալու պայման է դրել
- NASA-ի ստորջրյա ռոբոտը պատրաստվում է ուսումնասիրել Եվրոպա լուսնի օվկիանոսները
- Բիոնիկ աչքի հաջող փորձարկում. կույր մկները վերականգնել են տեսողությունը նորարարական իմպլանտի շնորհիվ

