Պավլիկ Մանուկյանին 9, Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամիս, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ. ինչ պատժաչափեր միջնորդեց դատախազը

2 Min Read
Hearings of 'Sasna Tsrer' group's case took place at the Court of General Jurisdiction of Avan and Nor Nork Administrative Districts
Hearings of ‘Sasna Tsrer’ group’s case took place at the Court of General Jurisdiction of Avan and Nor Nork Administrative Districts

Factor.am — «Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստը մոտեցավ իր ավարտին: Այսօր դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած նիստում դատախազները հանդես եկան մեղադրական ճառերով: Նրանք պահանջեցին խմբի անդամներին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելը), 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք պահելը), 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (կազմակերպված խմբի կողմից զենք հափշտակելը) և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով` (հասարակական պարտքի կատարման համար երկու կամ ավելի անձանց զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով սպանությունը):

Հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացել էր ոստիկանության փոխգնդապետ Արթուր Վանոյանը, իսկ հետո՝ Գագիկ Մկրտչյանը և Յուրի Տեփանոսյանը: Վերջինը, ըստ պաշտոնական հաղորդագրության, մահացել էր դիպուկահարի կրակոցից: Դատախազը նշեց, որ կատարված հանցագործությունները հանրային չափազանց մեծ վտանգավորություն են ներկայացնում և ամեն մեղադրանքը առանձին 8-10 տարվա ազատազրկում է նախատեսում: Նա նշեց, որ համաներում պիտի լիներ, որը կմեղմացներ պատժաչափը, սակայն, ինչպես տեղեկացրել ենք, տուժողներն առարկել էին, և դա այս դեպքում չգործեց:

Դատախազը պահանջեց Պավլիկ Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի վեց ամիս ժամկետով , Արեգ Կյուրեղյանին ազատազրկել 8 տարի 6 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանին՝ 8 տարի 9 ամիս ժամկետով, Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով, Սմբատ Բարսեղյանին՝ ցմահ ազատազրկման, Արմեն Բիլյանին՝ 21 տարի ժամկետով , Սեդրակ Նազարյանին ազատազրկել 9 տարի ժամկետով, էդվարդ Գրիգորյանին՝ 8 տարի վեց ամիս և Մխիթար Ավետիսյանին 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման:


Share This Article