ՀՀ-ում 1 օրում վարակակիրների ռեկորդային աճ է գրանցվել՝ 134 նոր դեպք

1 Min Read

Panarmenian.net — Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 134-ով:

Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Սա մեկ օրում նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է համավարակի մեկնարկից ի վեր։

Մահվան ևս 2 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 32 դեպք կա։ Եվ 2 մահ գրանցվել է այլ պատճառով։


Ապաքինվել է 29 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 929 է։ Փաստացի բուժվողների թիվը 1103 է։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 21,125 անձ։


https://www.facebook.com/141126305932755/posts/3308194129225941/
Share This Article