ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին գտել են հրազենային վիրավորումով

1 Min Read

Panarmenian.net-ը հայտնում է, որ Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ Ինֆորմացիան փոխանցել են Քննչական կոմիտեից։

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ դեպքի վայր են մեկնել նախագահի տեղակալ, ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

Դեպքի վայրում աշխատում են ՔԿ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:

Գեորգի Կուտոյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր նշանակվել 2016-ի փետրվարին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: Կուտոյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել է 2018-ի մայիսին՝ հեղափոխությունից հետո:


Հետևեք մեզ մեր Telegram ալիքում:

Share This Article