Եթե ձեզ չի հաջողվում ծանոթանալ համացանցում, ապա այս ուղեցույցը ձեզ համար է։ Վլոգեր Լիլիթ Լալայանը իր YouTube-ի ալիքում վեր է հանել հաճախ հանդիպող սխալները և հուշել ծանոթության քաղաքակիրթ ձևերը:
«Իրականում հումորով փորձել եմ կարևոր հարցին անդրադառնալ։ Թվում է, թե օնլայն շփման և ծանոթություն հաստատման կուլտուրան բացակայում է միայն քյարթ ենթամշակույթ կրողների մոտ, այնինչ իրականությունը շատ ավելի սարսափելի է»,- ասում է Լիլիթը։

