Հայկական Ժամանակ — Մեր տեղեկություններով, «Առինջ մոլ» առեւտրի կենտրոնը փակ է, տաղավարների աշխատակիցներին եւ վարձակալներին մոլի տնօրինությունը թույլ չի տալիս աշխատանքի անցնել։
Որոշ տեղեկությունների համաձայն, նրանց ուղղորդում են Նիկոլ Փաշինյանի դեմ ցույց անելու: Հիշեցնենք, որ «Առինջ մոըլ պատկանում է Գագիկ Ծառուկյանին, իսկ վերջինիս տանը այսօր առավոտից իրականացվում են խուզարկություններ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մի քանի տասնյակ խուզարկություններ է իրականացնում, այդ թվում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի Առինջում գտնվող առանձնատանը:


