«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։
Սիրելի հայրենակիցներ, բանակում կատարվող սպանությունների / ինքնասպանությունների թիվը գնալով ավելանում է, զուգահեռաբար ավելանում են չբացահայտված / կոծցված գործերի քանակը։
Բոլոր մակարդակներում / ատյաններում տրված հավաստիացումները, խոստումները, «տղամարդու խոսքերը» գործերը բացահայտելու, մեղավորներին պատժելու, հետագա մարդկային զոհերը կանխելու՝ փաստացի զրո արժեք ունեն։

Բոլոր իրավասու մարմինները «մեղավոր և պատասխանատու են» համարում ոչ թե իրենք իրենց, այլ՝ հանրությանը․ այսինքն՝ մեզ։ Նման պայմաններում առաջարկում եմ հանդիպել և քննարկել «մեղավորներիս» հետագա քայլերը։15.02.2020, ժամը ՝ 13։00։ Վայրը՝ Բաղրամյան պող. 1։ Հետագա գործողությունները կորոշենք միասին՝ տեղում։
- Facebook-ը բախվել է լայնածավալ խափանման
- Կիևյան կամրջով երթևեկությունը ավելի քան մեկ ամսով փակ կլինի
- Փոխարինել ենք բոլոր հին գազելները, քաղաքապետարանը նաև սուբսիդավորել է տրանսպորտային ընկերություններին. Ավինյան
- «Դիմելու ենք 2 պահանջով՝ չեղարկել ընտրությունների արդյունքները, նշանակել նոր ընտրություններ կամ երկրորդ փուլ». Սամվել Կարապետյան
- Իլոն Մասկը կդառնա աշխարհի առաջին տրիլիոնատերը


