ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման են ենթարկել Բլոգնյուզ կայքի գլխավոր խմբագիր, «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին։

Այս պահին նա գտնվում է ոստիկանության 6-րդ վարչությունում: Բերման ենթարկելու հիմքերի մասին ոստիկանությունը դեռևս տեղեկատվություն չի հրապարակել:
Այսօր՝ ավելի վաղ, բերման է ենթարկվել նաև ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը։ Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ նրան կասկացում են ապօրինի զենք-զինամթերք կրելու կամ պահելու կասկածանքով:


