ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են․
«Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 706 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 28,606 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 205 մարդ, շարունակում է բուժվել 11,824-ը:

Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 16,140 մարդ։ Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 7 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 484 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 158-ի։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 122,682 քաղաքացի»:
- Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 28606
- Առողջացածներ – 16140
- Փաստացի բուժվողներ –11824
- Ընդհանուր թեստեր – 122682
- Մահվան ելքեր – 484
- Մահվան ելքեր այլ պատճառով –158


