Գյումրիում ոստիկանը չի հավատացել, որ վարորդն իրեն վատ է զգում, ավելի ուշ նա մահացել է որդու ձեռքերի մեջ

1 Min Read

Սոֆյա Սերոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Երեկ երեկոյան Գյումրիում ոստիկանը խախտում անելու համար կանգնեցնում է Գյումրի քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ, 63 ամյա Սամվել Գրիգորյանին, դիտողություն անում խախտման համար․ վարորդն այդ պահին վատ է զգում ու խնդրում է շտապօգնություն կանչել։ Ոստիկանը չի կանչում, դեռ մի բան էլ վարորդին ասում է, թե ձևեր ես թափսւմ, որ ակտ չգրեմ․․․ Նրան մեջ վեճ է ծագում։ Վեճի արդյունքում վարորդի վիճակն ավելի է վատանու։ Նման վատ վիճակում Սամվելը հավաքում է տղայի համարը։ Որոշ ժամանակի կորստից հետո այդ անաստված ոստիկանը էլի օգնություն չի կանչում, մինչև տղան հասնում է, ու հորը տանում հիվանդանոց, որտեղ էլ մարդը մահանում է իր տղայի ձեռքերի մեջ․․․

Ի՞նչ որակում տամ ես էս բարբարոսին… «Մարդ»՝ չեմ կարող ասել։ Էս ի՞նչ կադրեր ունեք դուք, այ ոստիկանական համակարգ։ Ձեր նիստերի ժամանակ նույնիսկ չեք հիշում, կամ հիշեցնում, որ ոստիկան լինելուց առաջ կամ գոնե հետո, պետք է մի կաթիլ մարդ լինել…

Երեկ երեկոյան Գյումրիում ոստիկանը խախտում անելու համար կանգնեցնում է Գյումրի քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ,, 63 ամյա…

Posted by Սոֆյա Սերոբյան on Friday, December 27, 2019
Share This Article