Մբապեն՝ Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու

1 Min Read

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող աշխարհի առաջնության առաջին տուրում 27-ամյա ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել։ Նրա գոլերն օգնել էին Ֆրանսիայի հավաքականին 3:1 հաշվով հաղթել Սենեգալին։

Մբապեն ազգային թիմում իր գոլերի քանակը հասցրել է 58-ի՝ 99 խաղում։ Մինչ այդ Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Օլիվիե Ժիրուն էր՝ 57 գոլով։

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերի թիվը հասցրել է 14-ի։ Այդ ցուցանիշով նրան գերազանցում են միայն գերմանացի Միրոսլավ Կլոզեն (16 գոլ), արգենտինացի Լիոնել Մեսին (16 գոլ) և բրազիլացի Ռոնալդոն (15 գոլ)։

ԱԱ-2026-ի խմբային փուլում Ֆրանսիայի հավաքականը մրցելու է նաև Իրաքի և Նորվեգիայի ընտրանիների հետ։

Share This Article